Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Ռուսաստանը հայտարարել է Սև և Ազովի ծովերում նավերի համար երկու մարդասիրական միջանցք ստեղծելու մասին

Ռուսաստանը հայտարարել է Սև և Ազովի ծովերում նավերի համար երկու 
մարդասիրական միջանցք ստեղծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը երկու մարդասիրական միջանցք է ստեղծել Սև և Ազովի ծովերում նավերի տեղաշարժի համար, ինչպես նաև Մարիուպոլի նավահանգիստն ամբողջությամբ մաքրվել է ականներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հուլիսի 5-ին Մոսկվայում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում Սև և Ազովի ծովերում նավարկության անվտանգությունն ապահովելու համար, մենք ստեղծել ենք երկու մարդասիրական միջանցք քաղաքացիական նավերի տեղաշարժի համար: Մարիուպոլի նավահանգստի ջրերում ականների վտանգը եղել է, որը ամբողջությամբ վերացվել է»,- ասել է Շոյգուն։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]