Ճապոնիան արգելել է Ռուսաստանից ոսկու ներկրումը, Ռուսաստանում սպառնում են պատասխան պատժամիջոցներով
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոն, կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, հաստատել է Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը և Ռուսաստանի Դաշնությանը հաշվապահական, աուդիտի և խորհրդատվական ծառայությունների տրամադրումը: Այս մասին հայտնում է Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը կարող է հակադարձել՝ պատժամիջոցներ սահմանելով ինչպես Տոկիոյի, այնպես էլ Ռուսաստանում գործող ճապոնական ընկերությունների դեմ։ Այդ մասին ասել է Դաշնային խորհրդի տնտեսական կոմիտեի ղեկավարի տեղակալ, Ամուրի շրջանի սենատոր Իվան Աբրամովը։
Նրա խոսքով՝ Ճապոնիան Ռուսաստանից մեծ քանակությամբ բնական պաշարներ է գնում։
«Այդ պատժամիջոցներով նրանք առաջին հերթին վնասում են իրենց»,- ասել է Աբրամովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն ունի անհրաժեշտ ռեսուրսներ սեփական արտադրանքի արտադրության համար։
Ճապոնիայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ներառել են նաև Ռուսաստանի 57 քաղաքացու։ Նաև պատժամիջոցների են ենթարկվել Ռուսաստանի Դաշնության 45 զինծառայողներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում