Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանում բացվեց «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը

Երևանում բացվեց  «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց  «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ  «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը AHA collective-ի նախագիծն է, որը ուրվագծվել է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Արցախի  Դադիվանքում  դրոշմներ ստեղծելու արդյունքում, երբ արվեստագետների մի արշավախումբ Երևանից արտակարգ իրավիճակի թելադրանքով մեկնել էր Քարվաճառ։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանը ընդգծեց, որ այս դրոշմների շուրջ երկխոսում են տարբեր տեխնիկաներով ներկայացված արվեստի գործեր։

Ցուցահանդեսի հեղինակը նշեց, որ Դադիվանք այցի ժամանակ իրենց հետ տարել են թուղթ և կավ, որպեսզի կարողանային տեղանքն արձանագրել: «Մենք ցանկանում էինք Դադիվանքի եկեղեցու պատերից դրոշմներ ստեղծել: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում են գտնվում այդ դրոշմների ինստալյացիան՝ որպես Դադիվանքի ուխտագնացության վկայություն-մասունք: «Արծիվ» սրահում էլ ցուցադրության շարունակությունն է, որտեղ տարբեր տեխնիկաներով աշխատանքներ ներկայացնում են պատերազմի վերքերը, փլուզումները»,- ասաց Խաչատուրեանը:

 «Պատկերասրահ Մեկ»-ում էլ ցուցադրվում է կարճամետրաժ մի ֆիլմ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է մարդկությունը ապրեցնում տեղանքն ու ժառանգությունը:

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը նշեց, որ այս նախագիծը շատ կարևոր, բայց միևնույն ժամանակ բարդ նախագիծ է:

«Երբ առաջին անգամ ստացանք առաջարկը AHA collective-ից ի դեմ համադրող հիմնադիր Նայիրի Խաչատուրեանի, իրականում մի քիչ տարակուսանքի մեջ էինք՝ արժե արդյոք այս թեմայով ցուցադրություն իրականացնել, թե՞ ոչ: Կարելի է ասել այս ողբերգական իրադարձությունը (Արցախյան 44-օրյա պատերազմը,- խմբ.) բավականին թարմ է, և նույնիսկ այդ վերքը, որ բոլորիս ինչ-որ առումով միավորում է, դեռ չի սպիացել, բայց կարծում ենք, որ ակտուալ թեմաներից պետք է միշտ խոսել, երբ ասելիք կա և անդրադառնալ հատկապես արվեստի լեզվով»,- ասաց նա:

Արմեն Եսայանցը նշեց, որ ցուցադրությունը եռամաս է՝ երեք տարբեր թեմաների անդրադարձով, որոնք  անցյալից ներկա և ապագա են տանում:  Այցելուների համար ցուցադրությունը բաց կլինի հուլիսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]