Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները

Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտում են ՆԱՏՕ-ին անդամակցելու 
բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան և Շվեդիան հուլիսի 4-ին սկսել և ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: Հուլիսի 5-ին կստորագրվի միանալու մասին արձանագրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով դաշինքի տարածած հայտարարությանը։

«Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն ավարտեցին հուլիսի 4-ին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Երկու երկրներն էլ պաշտոնապես հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ ամրագրված քաղաքական, իրավական և ռազմական պարտավորությունները կատարելու իրենց ցանկությունն ու կարողությունը։ Բանակցությունների ավարտից հետո դաշնակիցները հուլիսի 5-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պետք է ստորագրեն Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելու մասին արձանագրությունները»,-ասված է հաղորդագրությունում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]