Անկարան հայտարարել է Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների միջև բանակցությունների մասին
21:20, 4 Հուլիս 2022
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում բանակցություններ են վարել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ռազմական գերատեսչությունը: Հանդիպմանը մասնակիցները մտքեր են փոխանակել պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ:
NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է ուկրաինական հացահատիկի արտահանման համար Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու հարցը։ Պատվիրակություններում ներգրավված պաշտոնյաների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում