Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է հունիսին ՔԿՀ-ներում թմրանյութերի և այլ արգելված իրերի հայտնաբերման տվյալները

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է հունիսին ՔԿՀ-ներում 
թմրանյութերի և այլ արգելված իրերի հայտնաբերման տվյալները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: «Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունն այսուհետ կներկայացնի նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Հունիս ամսվա ընթացքում քրեակատարողական տարբեր հիմնարկներում կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութ պարունակող թաքցված փաթեթներ:

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո փոխել է կոշիկները, որոնց մեջ պահել էր 5 թմրամիջոցին նմանվող և փոշենման զանգվածներով փաթեթներ:

Նույն ՔԿՀ-ում քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքի զննության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 0,82 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, որը լցված է եղել հանձնուքում առկա, միմյանց վրա շարված 11 հատ մեկանգամյա օգտագործման պլաստմասե ափսեների արանքներում:

Քրեակատարողական հիմնարկներից մեկի բնակելի գոտու բաժանարար պատի մոտակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որի մեջ եղել են սպիտակ փոշի և դեղահաբի նմանվող հատիկներ:

Խուզարկության է ենթարկվել նաև քրեակատարողական հիմնարկների խցերից մեկը, որտեղ հայտնաբերվել է ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերվել է խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերը թվարկված բոլոր դեպքերով քրեական գործի շրջանակում նախապատրաստվում են նյութեր, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]