Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բացվել են «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը

Բացվել են «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի 
շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի՝ Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, բացվել են մրցույթին դիմած կազմակերպությունների ներկայացրած հայտերը, և մեկնարկել է գնահատման գործընթացը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2022թ. փետրվարի 16-ին հայտարարել էր «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ0+000-կմ60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց։

Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված՝ մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունել։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]