Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Թուրքական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը

Թուրքական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի պաշտպանության 
նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքական Öztek Tekstil Terbiye Tesisleri San. ve Тic. AŞ տեքստիլագործական ընկերությունը Ստամբուլի դատարան Ադրբեջանի պաշտպանության նախարարության դեմ պարտքի պահանջ է ներկայացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ընկերությունը պնդում է, որ չի կարողացել կատարված գործվածքի դիմաց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ստանալ 157 հազար դոլար։

2015 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ թուրքական ընկերությունը 2017 թվականից Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մատակարարում է զինվորական համազգեստի գործվածք, սակայն վաճառված ապրանքի համար գումար չի վճարվել։

Պարտքի մարման բանակցությունները ձախողվելուց հետո թուրքական ընկերությունը դիմել է դատարան։

Այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի ներկայացրել իր դիրքորոշումը հայցվորի պահանջների վերաբերյալ, դատական նիստը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի կեսերը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]