Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանները հայտնաբերել են 2007 թվականից հետախուզման մեջ գտնվող հրազեն

Ոստիկանները հայտնաբերել են 2007 թվականից հետախուզման մեջ գտնվող հրազեն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Աբովյան փողոցի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ տանը պահում է ապօրինի հրազեն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ոստիկանությունից, տվյալը ստուգելու նպատակով հունիսի 24-ին բաժին հրավիրված տղամարդը չի հերքել տանը հրազեն ունենալու հանգամանքը: Պարզվել է, որ նախորդ տարվա աշնանը նրա երևանցի ընկերը մայրաքաղաք մեկնելուց առաջ խնդրել էր պահել որսորդական հրացանը: Ոչինչ չկասկածող ստեփանավանցին չէր մերժել և հրացանը պահել էր իր տան չհրկիզվող պահարանում:

Նույն օրը Ստեփանավանի բաժին է հրավիրվել նաև երևանցի ընկերը` Սարյան փողոցի բնակիչ, 63-ամյա տղամարդը: Չժխտելով ստեփանավանցու ասածը` նա հայտնել է, որ 10-15 տարի առաջ, ծննդյան օրվա կապակցությամբ, հրացանն իրեն նվիրել են երկու ընկերները. ուսանողական ընկերն արդեն հանգուցյալ է, իսկ մյուսը բնակվում է արտերկրում:

Նա նաև հայտնել է, որ հրացանն անգամ չի փորձարկել:

Ստեփանավանի բնակիչը իրավապահներին է ներկայացրել խնդրո առարկա որսորդական ողորկափող հրացանը: Հետագա ստուգմամբ պարզվել է, որ հրացանը դեռևս 2007 թվականին հարուցված քրեական գործով հետախուզման մեջ է:

Հրացանը և կազմված փաստաթղթերը տրամադրվել են Արաբկիրի քննչական բաժնին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]