Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քվեարկությամբ ԲԴԽ նախագահ չի ընտրվել. պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

Քվեարկությամբ ԲԴԽ նախագահ չի ընտրվել. պարտականությունները կկատարի Սերգեյ 
Չիչոյանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդում քվեարկությամբ խորհրդի նախագահ չի ընտրվել, իսկ տարիքով ավագ անդամը ավագության սկզբունքով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարելուց հրաժարականի դիմում է ներկայացրել. այսպիսով՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԲԽԴ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

«ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել:

Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը»,-հայտնել են ԲԴԽ-ից:

Խորհրդից միևնույն ժամանակ խորհրդից տեղեկացրել են, որ տարիքով ավագ անդամ՝ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը:

Հուլիսի 1-ին ԲԴԽ-ից հայտնել էին, որ Գագիկ Ջհանգիրյանը, որը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարն էր, առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]