1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպի տպագիր տարբերակը շուտով հասանելի կդառնա հանրությանը

«Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպի տպագիր տարբերակը 
շուտով հասանելի կդառնա հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ստորագրեցին պայմանագիր «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպի արևելահայերեն տարբերակի տպագրման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրաֆիկական վեպը ստեղծվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հիմնադրված Yelling անիմացիոն ստարտափի կողմից` Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ: 

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Ստարտափի համահիմնադիր, կոմիքսի նկարազարդող և սցենարիստ Լևոն Բաղդասարյան նշեց, որ այն պատմում է պատանիներ Եզնիկի և Կորյունի մասին, որոնց հանգիստ կյանքը խաթարվում է իրենց ուսուցչի` Մաշտոցի կողմից, ով աշակերտներին ներքաշում է արկածներով ու փորձություններով լի ճամփորդության մեջ` ձեռնամուխ լինելու իրենց կյանքի մեծագույն առաքելությանը: 

«Վեպը կիսով չափ փաստագրական է, կիսով չափ՝ հորինվածք: Վարդապետի պատմությունը վերաիմաստավորել ենք ժամանակակից միջոցներով` ստեղծելով գրաֆիկական պատում, որը խոսում է երիտասարդներին գրավիչ լեզվով»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը ասաց՝ ուրախ են, որ «Գյուլբենկյան» հիմնադրամը և «Անտարես» հրատարակչությունը իրենց գործընկերներն են այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում:

«Մաշտոցի կերպարի և հայոց գրերի ստեղծման գյուտի նորարար բնույթը ներկայացնելը կարդացողին հնարավորություն կտա վերագտնել կապն այդքան անհաս թվացող իրադարձությունների հետ»,-նշեց Փափազյանը:

«Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ  իրենք մշտապես բաց են հետաքրքիր համագործակցությունների ու նոր նախաձեռնությունների համար, և վստահ են, որ այս համագործակցությունը ևս արգասաբեր կլինի:

«Ուրախ եմ, որ շատ շուտով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ հանրությանը կներկայացնենք բոլորովին նոր և ինքնատիպ գրաֆիկական վեպ, որն անդրադարձ է կատարում հայ մեծերից Մեսրոպ Մաշտոցի կյանքին ու գործունեությանը՝ նրան  բոլորովին նոր ձևաչափով ներկայացնելով ընթերցողին»,-ասաց Մարտիրոսյանը։ 

Կոմիքսի հրատարակումը կիրականացնեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և «Անտարես» մեդիա հոլդինգը՝ ընթացիկ տարվա ընթացքում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]