1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է դարձել Հայաստանի երեք ներկայացուցիչ

Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է դարձել Հայաստանի 
երեք ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 1-3-ն անցկացվել է Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին Հայաստանից մասնակցեցին Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներ Էլեն Մարտիրոսյանը, Գուր Սարգսյանն ու Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի սան Դավիթ Խաչատրյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինի Հանս Էյսլերի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Գալինա Իվանցովա-Բիելկայի գլխավորած ժյուրիի կազմը հուլիսի 3-ին հրապարակել է մրցույթի արդյունքները, համաձայն որոնց՝ Հայաստանի երեք ներկայացուցիչները զբաղեցրել են լավագույն հորիզոնականները։

Մասնավորապես՝   3-րդ տարիքային խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Գուր Սարգսյանը, 2-րդ տարիքային խմբում՝ 2-րդ հորիզոնականը` Դավիթ Խաչատրյանը, իսկ Էլեն Մարտիրոսյանն 1-ին տարիքային խմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]