Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻՊ-ը խորհրդարանական մոդելի մեջ ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ է տեսնում

ՄԻՊ-ը խորհրդարանական մոդելի մեջ ժողովրդավարական կառավարման մեծ 
պոտենցիալ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարման խորհրդարանական մոդելն անհրաժեշտ է զարգացնել, քանի որ  այն իր մեջ ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը թեմայով քննարկմանն այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Խորհրդարանական մոդելի զարգացման և հետագա կայացման համար մենք ճանապարհ ունենք անցնելու»,-ասաց նա:

Նրա խոսքով` Սահմանադրության փոփոխությունը կառավարության ծրագրից բխող նպատակ է, որի համար կան հստակ ժամկետներ:

«Ես կարծում եմ, որ մենք օրացույցի հետևից չպետք է գնանք: Մեզ համար կարևոր է, որ այդ գործընթացը մարդկանց համար ընկալելի լինի, որ իրապես Սահմանադրությունը մարդունը դառնա, այլ ոչ անհասկանալի մի փաստաթուղթ»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Սահմանադրությունից իրավունքների մի տպավորիչ ցանկ դուրս է մնացել:

«Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետը հստակորեն պետք է արձանագրվի Սահմանադրությամբ, որ անձը կարող է միայն մեկ անգամ ընտրվել այդ պաշտոնում: Սա ուղղակիորեն միտված է այս հաստատության անկախության էլ ավելի ամրապնդմանը»,-նշեց Քրիստիննե Գրիգորյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]