Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է  կորոնավիրուսի 174 նոր դեպք. 
մահ չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 417-ի, որից 412 հազար 817-ը`առողջացման, 8626-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 62 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 290 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 4992 թեստավորում: 

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 137 հազար 453-ի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]