Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նվագախումբը Երևանում քսանհինգ հիթ կկատարի

«Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նվագախումբը Երևանում քսանհինգ հիթ կկատարի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայա» փառատոնի շրջանակում կայացած Զազի և 50 Cent-ի տպավորիչ համերգներից հետո հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա «Լեդ Զեփելին սիմֆնիկ»-ի (Led Zeppelin Symphonic) համերգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը ներկայացնում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven:

Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:

Ավելի քան 50 տարի երկրպագուներն աշխարհի ամենատարբեր անկյուններից պաշտել են Led Zeppelin-ի երգերը:

Նվագախմբի կատարումներն արթնացնում են լավագույն հույզերն ու պարգևում նմանը չունեցող փորձառություն խմբի երկրպագուներին:

⠀ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]