Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո

Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել կանոնավոր թռիչքները Թուրքիա 15-ամյա ընդմիջումից հետո: Հուլիսի 4-ին այդ մասին հաղորդում Է Cumhuriyet թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում Թուրքիան եւ Իսրայելը պլանավորում են կնքել քաղաքացիական ավիացիայի բնագավառում համագործակցության նոր համաձայնագիր: Այդ հարցի շուրջ բանակցությունները կկայանան հուլիսի 4-ին, գրում Է թերթը:

Դրանք, մասնավորապես, նախատեսում են Իսրայելից ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման, դրանց հաճախության ավելացման եւ անվտանգության կարգավորման հարցերի քննարկում, ինչը պնդում Է իսրայելական կողմը: Ինչպես հայտնում Է Cumhuriyet-ը, իսրայելական ավիափոխադրողները Թուրքիա թռիչքներ չեն իրականացնում 2007 թվականից: Ըստ որում Թուրքիայի ավիաընկերությունները կատարում են կանոնավոր չվերթեր Իսրայել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]