Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը 
կբարձրանա 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 5-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

«Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հուլիսի 3-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]