Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու անկեղծ բարեկամությունը հուսալի հիմք են Հայաստանի և Բելառուսի միջև արգասաբեր համագործակցության ամրապնդման համար։

Ակնկալում եմ Ձեր շահագրգիռ աջակցությունը՝ հայ-բելառուսական փոխշահավետ գործընկերությունը բոլոր հեռանկարային ոլորտներում ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ։

Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]