Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ 3 ահազանգի, տուժել է 5 մարդ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ 3 ահազանգի, տուժել է 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 30-ից հուլիսի 3-ն ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ՃՏՊ-ները տեղի են ունեցել Տավուշի մարզի Իջևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Արարատի մարզի Մասիս քաղաքներում։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]