Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բառերով չեմ կարող բացատրել, թե որքան հպարտ եմ հիմա. Մխիթարյան

Բառերով չեմ կարող բացատրել, թե որքան հպարտ եմ հիմա. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա մրցաշարում մեծ սպասելիքներ ունի նոր ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցցանցերի իր էջերում Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Բառերով չեմ կարող բացատրել, թե որքան հպարտ եմ հիմա: Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին»:

Ավելի վաղ «Ինտեր»-ը պաշտոնապես ներկայացրել էր հայ կիսապաշտպանին՝ որպես իր նոր ֆուտբոլիստ:Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր:

2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմայում»: Ակումբի կազմում մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում:

2021/2022 մրցաշրջանում դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]