Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գերմանիայում կորոնավիրուսային համաճարակի ծանր ալիք է սպասվում. նախարար

Գերմանիայում կորոնավիրուսային համաճարակի ծանր ալիք է սպասվում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում աշնանը և ձմռանը սպասվում են կորոնավիրուսային համաճարակի «ծանր ալիքներ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաութերբախը (Karl Lauterbach):

Նախարարը միաժամանակ խոստացել է արագացնել «Համաճարակային պաշտպանության մասին» օրենքի նոր տարբերակի մշակման աշխատանքները։

Գարնանը Գերմանիայում հանվել են մի շարք կարանտինային սահմանափակումներ, որոնք մինչ այդ գործում էին։ Աշնանը համաճարակային իրավիճակի վատթարացման մտավախությունների ֆոնին Գերմանիայի քաղաքային խորհուրդները կոչ են անում վերականգնել կորոնավիրուսի անվճար թեստավորումն ամբողջ երկրում։ Նշվում է, որ կորոնավիրուսային արագ անվճար թեստերը կարևոր գործիք են COVID-19 համաճարակի դեմ պայքարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]