Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում գազը թանկացել է առեւտրային սպառողների համար

Վրաստանում գազը թանկացել է առեւտրային սպառողների համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի երկու խոշորագույն գազաբաշխիչ ընկերությունները հուլիսի 1-ից բարձրացրել են գազի սակագները առեւտրային սպառողների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գազի ոչ սպառողական սակագները Թբիլիսիի Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերության բաժանորդների համար հուլիսի 1-ից մեկ խորանարդ մետրի դիմաց 1,1-ից աճել Է մինչեւ 1,35 լարի:

Տարածաշրջաններում Socar Georgia Gas-ի բաժանորդների համար ոչ սպառողական սակագները մեկ խորանարդ մետրի դիմաց 1,15-ից աճել Է մինչեւ 1,38 լարի: Այս անգամ գազի գների աճը վերաբերել Է նաեւ հացի փռերին, որոնք մինչեւ վերջին ժամանակներս օգտվում Էին արտոնյալ սակագներից:

Սակայն տարածաշրջաններում հացի փռերը մեկ խորանարդ մետրի դիմաց վճարելու են 1,15 լարի՝ 0,95 լարիի փոխարեն, որից նրանք օգտվում են հիմա:

Ընկերություններում սակագների բարձրացման պատճառը համարել են գների ճշտումը շուկայականներին համապատասխան:

Փորձագետների կանխատեսումներով՝ առեւտրային գազի թանկացումը կանդրադառնա մթերքների գների վրա, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]