1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 Ֆրանսիան եւ նրա դաշնակիցները ավարտել են «Տակուբա» գործողությունը Մալիում

 Ֆրանսիան եւ նրա դաշնակիցները ավարտել են «Տակուբա» գործողությունը Մալիում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան հայտարարել Է Մալիում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ «Տակուբա» գործողությունը եվրոպական դաշնակիցներ հետ համատեղ պաշտոնապես ավարտելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Գլխավոր շտաբի մամուլի քարտուղար գնդապետ Պասկալ Յանիին:

«Սահելում ֆրանսիական ռազմական ստրատեգիայի վերակառուցումը, որի մասին որոշումն ընդունվել Է եվրոպական եւ հյուսիսամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, հանգեցրել Է Մալիում հունիսի 30-ից «Տակուբա» օպերատիվ խմբի գործողությունների ավարտմանը»,-գործակալությունը մեջբերում Է Յանիի խոսքը:

Ավելի վաղ Ելիսեյան պալատը հաղորդել Էր, որ Ֆրանսիան, «Տակուբա» գործողության գծով նրա եվրոպական դաշնակիցները եւ Կանադան որոշել են նախաձեռնել Մալիից զորքերի համակարգված դուրսբերում այս երկրի անցումային իշխանությունների հետ անհամաձայնության պատճառով: Ֆրանսիական զորքերի դուրսբերումը Մալիից կտեւի չորսից մինչեւ վեց ամիս, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Դրանից հետո Մալիի կառավարությունը Ֆրանսիային կոչ Է արել՝ «Բարհան» եւ «Տակուբա» օպերացիաներում գործարկված զորքերը դուրս բերել «առանց հապաղումների եւ Մալիի իշխանությունների հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]