Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

ԵՀ-ի ղեկավարը կարծում Է, որ Ուկրաինայի ուղին դեպի ԵՄ-ի կազմ կլինի երկարատեւ

ԵՀ-ի ղեկավարը կարծում Է, որ Ուկրաինայի ուղին դեպի ԵՄ-ի կազմ կլինի երկարատեւ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի անդամակցումը Եվրամիությանն անհնար Էր երեւակայել հինգ ամիս առաջ, ուղին «դեպի Երոպայի դուռը» կլինի երկարատեւ: Այս կարծիքն Է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսւլա ֆոն դեր Լյայենը՝ հուլիսի 1-ին տեսակապով հանդես գալով Գերագույն ռադայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հինգ ամիս առաջ անհնար Էր պատկերացնել, որ Ուկրաինան կդառնա ԵՄ-ի թեկնածու: Այսօր եկել Է օրը, որպեսզի տոնվի Ուկրաինայի ընտրությունը եւ մայդանի մեծ հաղթանակը»,- ասել Է նա: «Ուկրաինայի շարժումը եվրոպական ուղիով եւ Ուկրաինայի վերականգնումը կընթանան ձեռք ձեռքի տված: Ուկրաինան առաջա կընթանա, եւ ներդրումները կհորդան հեղեղով: Ներդրումների արդյունքն ուժեղացնելու եւ գործարար կլիման բարելավելու համար դրանք պետք Է ուղեկցվեն բարենորոգումների նոր ալիքով: Դուք ստեղծել են հզոր հակակոռուպցիոն ռեժիմ, բայց այժմ այդ կառույցներին անհարժեշտ են գործիքներ եւ ճիշտ մարդիկ, որոնք պետք Է հակակոռուպցիոն մարմիների ղակավարությունում նշանակվեն ամենակարճ ժամկետներում»,- շարունակել Է ԵՀ-ի ղեկավարը:

Նա կարեւոր Է համարում դատական համակարգի վերակացուցումը եւ օրենքների ընգդունումը, «որպեսզի վերացվի օլիգարխների վերահսկողությունն» Ուկրաինայի «տնտեսական եւ քաղաքական կյանքի նկատմամբ»: «Եկել Է ժամանակը գործի դնելու բարենորոգումներն ու գործիքակազմերը»,- նշել Է ֆոն դեր Լյայենը: «Այսօր ձեզ համար իմ գլխավոր կոչն Է. առջեւում շատ երկար ճանապարհ Է, բայց Եվրոպան կլինի ձեր կողմում այնքան ժամանակ, քանի դեռ չուք չեք գա Եվրոպա տանող դուռը»,- ասել Է ԵՀ-ի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]