Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

Մակրոնը փորձել Է Բայդենին համոզել ռուսական նավթի անփոխարինելի լինելու հարցում. New York Post

Մակրոնը փորձել Է Բայդենին համոզել ռուսական նավթի անփոխարինելի լինելու հարցում. New York Post

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Յոթի խմբի (G7)՝ անցած գագաթնաժովի ընթացքում փորձել Է ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենին համոզել ռուսական նավթի անփոխարինելի լինելու հարցում: Այդ մասին հաղորդել Է New York Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Էմանուել Մակրոնը փորձել Է մեղմորնեն խելքի բերել նախագահ (Ջո) Բայդենին, որը, կարծես, փորձում Է կրկնել (ԱՄՆ-ի նախագահ Ջիմի) Քարտերի բոլոր քաղաքական սխալները»,- ասված Է հոդվածում: Հաղորդվում Է, որ Ֆրանսիայի նախագահը Ջո Բայդենին բացատրել Է, որ Սաուդյան Արաբիան, ինչպես եւ Պարսից ծոցում նավթի մյուս առաջատար արտադրողները, չի կաողանա հանույթն այնքան ավելացնել, որ դա թույլ տա շուկայում փոխարինել ռուսական նավթին: Հոդվածի հեղինակը G7-ի ներկայիս գագաթնաժողովը համեմատում Է 1979 թվականին տեղի ունեցած համանման միջոցառման հետ:

Այն ժամանակ Յոթի խումբը փորձել Է սահմանափակել նավթի ներմուծումը Մերձավոր Արեւելքից: Հունիսի 26 – 28-ը Գարմիշ Պարտենկիրխեն (Գերմանիա) հռչակավոր առողջավայրի մերձակայքում տեղի ունեցավ Յոթի խմբի երկրների ղեկավարների հանդիպումը: Շոլցի հրավերով Էլմաու դղյակ Էին ժամանել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իտալիայի եւ Ճապոնիայի վարչապետեր Բորիս Ջոնսոնը, Ջասթին Թրյուդոն, Մարիո Դրագին եւ Ֆումիո Կիսիդան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]