Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի երրորդ շրջանում է  

Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի երրորդ շրջանում է

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է պայքարը Ուիմբլդոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Նադալն ուժերը չափեց Լիտվայից Ռիչարդաս Բերանկիսի հետ: 3 ժամ 58 րոպե ձգված մրցախաղում իսպանացին չորս սեթերից հետո առավելության հասավ 6:4, 6:4, 4:6, 6:3 հաշվով: 

Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը: Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]