Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Ֆինլանդիայում կարծում են, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ վստահությունը ժամանակի ընթացքում կվերականգնեն

Ֆինլանդիայում կարծում են, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ վստահությունը ժամանակի ընթացքում կվերականգնեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն համոզված Է, որ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ վստահությունը մի օր կհաջողվի վերականգնել: Այս կարծիքը նա հայտնել Է հուլիսի 1-ին իսպանական El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր սահմանում այժմ շատ հանգիստ Է,  իսկ մեր դեսպանությունը Մոսկվայում մնում Է բաց,- նշել Է ԱԳՆ ղեկավարը:- Մենք շատ ընտանիքներ ունենք սահմանի երկու կողմերում, մենք պետք Է հիշեք այդ մասին մարդկային մակարդակում՝ անկախ տարաձայնություններից քաղաքական մակարդակում»:

«Ես համոզված եմ, որ երբեւիցե այդ վստահությունը կվերադառնա,- կարծում Է Հաավիստոն,- բայց շատ բարդ Է ասել , թե ինչպես եւ երբ»,- կարծում Է Հաավիստոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]