Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԵՄ-ն չի կարողանա բյուջետային պահուստներից միջոցներ տրմադրել Ուկրաինայի վերականգնման համար

ԵՄ-ն չի կարողանա բյուջետային պահուստներից միջոցներ տրմադրել Ուկրաինայի վերականգնման համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը չի կարողանա իր բյուջետային պահուստներից միջոցներն օգտագործել հակամարտությունից հետո Ուկրաինայի վերականգնման համար: Այդ մասին հայտարարել Է հակաճգնաժամային կառավարման եվրակոմիսար Յանեզ Լենարչիչը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 30-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը պետք Է գործի դնի ավելի շատ միջոցներ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության «հետեւանքների», ինչպես նաեւ ներքին դժվարությունների եւ գլոբալ ճգնաժամերի «հաղթահարման» համար: Լենարչիչը նշել Է, որ Եվրամիությունը քննարկում Է մի քանի միջոցներ, թե ինչպես կարելի Է օգնություն ցույց տալ, դրանց թվում տրաստային հիմնադրամի կամ «փոխառությունների համատեղ սխեմայի» ստեղծումը՝ համանման այն սխեմային, որ կիրառվեց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար:

«Ինչը, որ հաստատ տարբերակ չԷ, ներքին պահուստների որոնումն Է ԵՄ-ի բյուջեում, քանի որ դրանք այլեւս գոյություն չունեն»,- ասել Է Լենարչիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]