1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Oդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Oդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի 34-36 աստիճան: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` նշելով, որ մարզերում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում կտեղա կարճատև անձրև, կլինի ամպրոպ: Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Արցախում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]