1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կանադան նավթի եւ գազի շուրջ բանակցություններ Է սկսել եվրոպական գործընկերների հետ

Կանադան նավթի եւ գազի շուրջ բանակցություններ Է սկսել եվրոպական գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան եվրոպական երկրների, այդ թվում՝ Իսպանիայի եւ Գերմանիայի հետ բանակցություններ Է վարում նավթի եւ գազի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարար Մելանի Ժոլիին: «Կանադայի համար կարեւոր Է՝ հնարավորություն ունենալ քայլ առաջ անել եւ օգնել մեր եվրոպական բարեկամներին, որոնք բախվում են շատ բարդ Էներգետիկական իրողությունների»,-հայտարարել Է նախարարը:

Նրա խոսքով՝ Կանադան եվրոպական դաշնակիցների, «հատկապես գերմանացիների ու իսպանացիների հետ» քննարկում Է, թե ինչպես կարող Էր հնարավոր լինել նավթ ու գազ արտահանել երկրի արեւելյան ափից, որպեսզի մեղմացվեն Էներգետիկական սահմանափակումները եւ ապահովվի ռուսական Էներգապաշարների այլընտրանքը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջեւ բանակցությունները տեղի են ունեցել հունիս ամսին, ԳԴՀ-ում անցկացված G7-ն գագաթնաժողովում, ավելի վաղ հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները: Դրանց տեղեկատվության համաձայն, երկու երկրները քննարկում են Կանադայի արեւելյան տերմինալով Եվրոպա հեղուկացված բնական գազի արտահանման տարբերակները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]