Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Անձնակազմի ունակությունների կատարելագործում, աշխատանքների ներդաշնակեցում. ԱԻՆ-ը Վանաձորում ուսումնավարժանք է անցկացրել

Անձնակազմի ունակությունների կատարելագործում, աշխատանքների ներդաշնակեցում. ԱԻՆ-ը Վանաձորում ուսումնավարժանք է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի քիմիական կոմբինատի տարածքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացրել է ցուցադրական հատուկ մարտավարական հերթական ուսումնավարժությունը: Թեման է եղել «Ուժեղ երկրաշարժի հետևանքով «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի Վանաձորի քիմիական կոմբինատում առաջացած վթարի դեպքում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ուսումնավարժության հիմնական նպատակներն էին կատարելագործել արձագանքող ուժերի և մասնագիտացված խմբերի ներդաշնակ աշխատանքը, գործնական ունակությունները քիմիական վթարի օջախում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ ուսումնավարժությանը մասնակցել են Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 և թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատների երեքական մարտական հաշվարկներ, Լոռու մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:

Ուսումնավարժությանը հետևել են ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը, ծառայության կառուցվածքային և մարզային վարչությունների ղեկավարները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]