Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Ասիա-խաղաղօվկիանոսյան գործընկերության ղեկավարները քննարկել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը

Ասիա-խաղաղօվկիանոսյան գործընկերության ղեկավարները քննարկել են ՆԱՏՕ-ի հետ 
համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի հետ Ասիա-Խաղաղօվկիանոսյան գործընկերության (АР4) երկրների առաջնորդները  քննարկել են միջազգային իրավիճակը և դաշինքի հետ համագործակցության խնդիրները, տեղեկացրել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլն ու Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը քննարկել են հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների տեսանկյունից Ուկրաինայի իրադրությունը և դրա ազդեցությունը միջազգային հանրության վրա:

Նշվում է, որ չորս երկրների ղեկավարները միաձայն դատապարտել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը, ինչպես նաև «հիմնվելով այն բանի ընդհանուր ըմբռնման վրա, որ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի անվտանգության ապահովման հարցերը անբաժան են, պայմանավորվել են քառակողմ փոխգործակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության և գործընկերության առաջխաղացման մասին՝ օգտագործելով երկրներից յուրաքանչյուրի առանձնահատկությունները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև փոխըմբռնման ամրապնդման մասին»:

Չորս ղեկավարները Մադրիդում մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովին։  Վարչապետ Կիսիդան դարձել է ճապոնիայի նախարարների կաբինետի առաջին ղեկավարը, որը մասնակցել է դաշինքի գագաթնաժողովին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]