Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նորանշանակ դեսպանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Իսրայելի 
նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Վահագն Խաչատուրյանին հունիսի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին իր պատասխանատու աշխատանքում:

«Դեսպան Յոել Լիոնը նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-իսրայելական համագործակցության ընդլայնման և խորացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ է առկա և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգին որակական նոր բովանդակություն հաղորդելու ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]