Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Մեծ Բրիտանիան կարող Է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային. Financial Times

Մեծ Բրիտանիան կարող Է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան գազի լուրջ անբավարարության դեպքում կարող Է դադարեցնել դրա մատակարարումը մայրցամաքային Եվրոպային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Financial Times թերթը: Հրատարակության տվյալներով՝ նման միջոցն առաջիններից մեկը կդառնա արտակարգ պլանի շրջանակներում, որը կարող Է նախաձեռնվել բրիտանական National Grid Էներգետիկական ընկերության կողմից:

Հաղորդվում Է, որ ռազմավարությունը նախատեսում Է Նիդեռլանդներ եւ Բելգիա գնացող խողովակաշարերի փակում: Այն ֆոնին, երբ եվրոպական երկրները բախվեն «Ռուսաստանից գազի արտահանումը դադարեցնելու հեռանկարին», այդ պլանն սպառնում Է վնաս հասցնել Էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցության ձգտելուն, ասվում Է հրապարակման մեջ: Ինչպես նշում Է թերթը, Եվրոպայի գազային ընկերությունները կոչ են արել Մեծ Բրիտանիային՝ համագործակցել ԵՄ-ի հետ եւ նախազգուշացրել են, որ խողովակաշարերի անջատումը կարող Է տհաճ հետեւանքներ ունենալ:

Նշվում Է, որ ձմեռային ժամանակաշրջանում Բրիտանիան մայրցամաքային Եվրոպայից ներմուծում Է զգալի ծավալներով գազ: Ուկրաինայում ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա: Սահմանափակիչ միջոցառումներն ամենից առաջ վերաբերել են բանկային համակարգին եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքին:

Բազմաթիվ բրենդներ հայտարարել են ռուսաստանյան շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունները փակելու մասին: Եվրամիությունը հաստատել Է պատժամիջոցների վեց փաթեթ, որոնք, մասնավորապես, նախատեսում են աստիճանական արգելք սահմանել ածխի եւ նավթի ներմուծման վրա: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այդ քայլերը հրահրել են գների կտրուկ ռեկորդային բարձրացման, մասնավորապես, վառելիքի եւ պարենամթերքի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]