Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Երկօրյա այցով Հայաստան կժամանի Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը

Երկօրյա այցով Հայաստան կժամանի Գերմանիայի տնտեսական համագործակցության և 
զարգացման դաշնային նախարարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն այս շաբաթ կժամանի Հայաստան: Քառօրյա այցի շրջանակներում նախարարը կլինի նաև Վրաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Նախարարը Հայաստանում կգտնվի հինգշաբթի և ուրբաթ օրերին և հանդիպումներ կունենա մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:

Ըստ հաղորդագրության՝ դաշնային նախարարը հանդիպումների ընթացքում հայկական կողմին կառաջարկի զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը բարձրացնել երկկողմ ամուր գործընկերության մակարդակի: Այցը մեծապես կնպաստի Գերմանիայի և Հայաստանի միջև զարգացման քաղաքականության շուրջ համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

«Մեր գործընկերների հետ շփումների միջոցով կցանկանայի պատկերացում կազմել՝ ինչպես կարող է Գերմանիան լավագույնս աջակցել Հայաստանին»,-նախարարի խոսքերը մեջբերել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]