1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրիում մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 19-րդ մարզական փառատոնը

Գյումրիում մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 19-րդ 
մարզական փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Գյումրիում հունիսի 29-ին մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 19-րդ մարզական փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնը կազմակերպվել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնի անցկացմանն աջակցել է նաև  Շիրակի մարզպետարանը:

Փառատոնի կազմակերպիչ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Գրետա Վարդանյանը, «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մինչ այս միջոցառումն անցկացվել է  հիմնականում Ծաղկաձորում:

«Մարզական այս միջոցառմանը մասնակցում է  80 մարզիկ՝ հանրապետության բոլոր մարզերից: Փառատոնի շրջանակներում հաշմանդամություն ունեցող մարզիկներն իրենց ուժերը չափում են յոթ մարզաձևերով՝  լող, ծանրամարտ, բոչա,  սայլակներով բասկետբոլ, սայլակներով  վազք, շախմատ, թենիս»-նշեց Գրետա Վարդանյանը՝ հավելելով, որ միջոցառման գլխավոր նպատակը հաշմանդամային սպորտի զարգացմանը և մասսայականացմանը նպաստելն է, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին մեկ անգամ ևս բարձրաձայնելը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]