Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ն մտադրվել Էր հասնել Եվրոպայի «ֆինլանդականացման», բայց կստանա «նատոյականացում». Բայդեն

ՌԴ-ն մտադրվել Էր հասնել Եվրոպայի «ֆինլանդականացման», բայց կստանա «նատոյականացում». Բայդեն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ձգտում Էր հասնելու Եվրոպայի «ֆինլանդականացման», այսինքն՝ չեզոք կարգավիճակով երկրի ձեռքբերման՝ հարեւան պետության նկատմամբ լոյալ քաղաքականությամբ, բայց դրա փոխարեն կստանա «նատոյականացում»:

Հունիսի 29-ին այս պնդմամբ հանդես Է եկել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում դաշինքի գագաթնաժողովի հարթակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ հարցնում Էին (ՆԱՏՕ-ի հետ կապված իրադրության), Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մասին, երբ դրանց ղեկավարները ժամանել Էին Սպիտակ տուն: Ես հայտարարել եմ, որ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը Եվրոպայի ֆինլանդականացման հույս ուներ, բայց նա կստանա Եվրոպայի նատոյականացում: Նա դա չԷր ցանկանում, բայց հենց դա Է հարկավոր անել՝ Եվրոպայում անվտանգությունն ապահովելու համար:

Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ Է»,- ասել Է Բայդենը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահն արդեն խոսել Է «ֆինլանդականացման» մասին: Հունիսին Միացյալ Նահանգների ղեկավարը Ասոշիեյտեդ Պրես գործակալության հետ հարցազրույցի ընթացքում պնդել Է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հակամարտության միջոցով հույս ուներ ՆԱՏՕ-ի «ֆինլանդականացման», բայց արդյունքում հասավ Ֆինլանդիայի «նատոյականացման», այսինքն՝ Հելսինկիի ձգտմանը դաշինքի շարքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]