Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեզ համար սկզբունքային է դատաիրավական համակարգի անաչառությունն ու անկախությունը. ՔՊ խմբակցության ղեկավար

Մեզ համար սկզբունքային է դատաիրավական համակարգի անաչառությունն ու 
անկախությունը. ՔՊ խմբակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վստահեցնում է, որ իրենց իշխանության համար սկզբունքային է դատաիրավական համակարգի անաչառությունն ու անկախությունը, իրենք ամեն բան անելու են, որ դրանից շեղում չլինի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոնջորյանն այս մասին ասաց Գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկմանը:

Նախ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի թեկնածությանը՝ Կոնջորյանն ասաց. «Մենք այս առաջադրումը կատարել ենք հիմնավոր համոզմամբ և վստահությամբ Աննա Վարդապետյանի ինչպես մասնագիտական որակների ու պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ մարդկային արժանիքների և առաքինության հանդեպ: Այս քննարկումը ևս վերահաստատում է մեր համոզմունքը»:

 Նա խորհրդարանում քննարկված ամենացավոտ թեմաներից մեկը համարեց դատաիրավական համակարգի մասին քննարկումները՝ նշելով, որ հեղափոխությունից հետո հանրության ակնկալիքը գլխավորապես կապված է Հայաստանում արդարության հաստատման հետ: Վերջին շաբաթում խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը, հունիսի 29-ին՝ Գլխավոր դատախազի ընտրության հարցը, Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը: Կոնջորյանը նկատեց՝ ցավոք, այս պատմական շրջափուլն անցնում են ընդդիմության դատարկ աթոռներով:

«Մեզ համար սկզբունքային է դատաիրավական համակարգի օբյեկտիվությունը, անաչառությունը և անկախությունը, դա մեր հավատամքն է, և մենք գնալու ենք այդ ճանապարհով, ցանկացած շեղում դրանից մեզ համար անընդունելի է եղել, անընդունելի է եւ կլինի անընդունելի: Եվ մենք ՝ որպես քաղաքական մեծամասնություն և ժողովրդի ամուր մանդատի կրողներ՝ ամեն բան անելու ենք, որ այդ հավատամքն իրագործվի»,- ասաց նա:

Ըստ Կոնջորյանի՝ հաճախ իշխանության թևերի միջև զսպումներն ու հավասարակշռումն ընկալվում են որպես այդ թևերի միջև հակամարտություն: «Եվ, ցավոք, վերջին տարիներին, մասնավորապես, դատաիրավական ոլորտի մի շարք ներկայացուցիչների ակնհայտ քաղաքականացվածությունը բերել է այդ հակամարտության հրապարակային ցավոտ  դրսևորումների: Եվ մենք՝ որպես հանրություն, որպես պետություն, պետք է հաղթահարենք այդ հակամարտությունը և ցույց տանք, որ իշխանության թևերի միջև հավասրակշռումն ու զսպումները հակամարտություն չեն: Իշխանության տարբեր թևերի աղբյուրը նույնն է՝ ժողովուրդը: Եվ այդ թևերը միասին հանուն ժողովրդի և պետության բարիքի պետք է միասին համագործակցեն հանուն ընդհանուր բարիքի»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Նա ունի համոզմունք, որ Վարդապետյանը, ընտրվելով գլխավոր դատախազ, հավատարիմ է մնալու օրենքի սահմանած առաքելությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]