Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարի դիվանագիտական խորհրդականն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին և հնարավոր զարգացումներին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարի դիվանագիտական խորհրդականն 
անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին և հնարավոր 
զարգացումներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 29-ին հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդական Վենսան Բրակոնյեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին և դրանց հնարավոր զարգացումներին, ինչի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]