Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն ապագայում ինքը պետք Է լուծի անվտանգության հարցերը

Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն ապագայում ինքը պետք Է լուծի անվտանգության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք Է ապագայում ինքնուրույն կարգավորի անվտանգության հետ կապված հարցերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինե Լամբրեխտը հունիսի 29-ին իսպանական El Mundo թերթում հրապարակված հայցազրույցում:

«(Հյուսիսատլանտյան) դաշինքը մեր անվտանգության երաշխավորն Է եւ մնում Է այդ երեխավորը, բայց ապագայում Եվրոպան պետք Է ի վիճակի լինի իր սեփական պատասխանները տալու անվտանգության հարցերին,- նշել Է գերատեսչության ղեկավարը:- Ինձ համար նախկինի նման չափազանց կարեւոր Է ՆԱՏՕ-ում ամրապնդել եվրոպական հիմքը եւ անել այնպես, որ ԵՄ-ն ունենա գործելու մեծ ունակություն»:

(ԵՄ-ի) «Ռազմավարական կողմնացույց» (պաշտպանական ռազմավարության) շնորհիվ մենք առաջընթացի ենք հասել այդ զարգացման բնագավառում եւ (շարժվում ենք) ճիշտ ուղղությամբ,- կարծում Է նա:- Մենք գտնվում ենք իրականացման գործընթացում»:

«Ապագայում մենք՝ ԵՄ-ի երկրների պաշտպանության նախարարներս, պետք Է պարբերաբար հանդիպենք, որպեսզի քննարկենք համագործակցությունը գնումների եւ սպառազինությունների բնագավառում»,- հայտարարել Է գերատեսչության ղեկավարը:

Նրա կարծիքով՝ սահմանների պաշտպանության հարցն «ավելի մեծ չափով ԵՄ-ի ներքին գործերի նախարարների հարցն Է, ավելի փոքր չափով՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման հարցը»: «Վերջին տասնամյակներում մեր զինված ուժերում իրականացվել Է ընդգրկուն խնայողություն հօգուտ արտասահմանում առաքելությունների,- պարզաբանել Է նա:- Այժմ մենք կրկին կկենտրոնանանք ազգային պաշտպանության եւ դաշինքի պաշտպանության վրա»:

«Խոսքը վերաբերում Է հանդերձմանն, այլ ոչ թե վերազինմանը,- պնդել Է Լամբրեխտը:- Բունդեսվերում ծագած խնդիրները պետք Է արագորեն վերացվեն՝ ապահովելու համար դրա օպերատիվությունն ու դիմադարձման ունակությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]