Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

ՀՀ ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ

ՀՀ ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն և ենթակա 
ստորաբաժանումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հունիսի 28-ին այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն, այնուհետև շրջել հրշեջ փրկարարական ջոկատներում, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում: Այցի ընթացքում ծանոթացել է աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, գերատեսչության ղեկավարը Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ Այվազյանի և Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Աշոցք համայնքում ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ԱԻ նախարարության աջակցությամբ կառուցվող հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, հետևել շինարարական աշխատանքների ընացքին:

Ըստ աղբյուրի՝ մարզային շրջայցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է նաև Գյումրու, Արթիկի, Ամասիայի, Անիի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]