Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքում գրանցվել է խոլերայից մահվան առաջին դեպքը

Իրաքում գրանցվել է խոլերայից մահվան առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում խոլերայից մահվան առաջին դեպքն է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ երկրում գրանցվել է վարակի 76 դեպք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հունիսի 28-ին հայտնել է Իրաքի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյֆ ալ-Բադրը:

«Խոլերայից մահվան առաջին դեպքը գրանցվել է հունիսի 28-ին Քիրքուկ նահանգում:  Մեկ օրում վարակի 17 դեպք է հաստատվել: Վարակվածների ընդհանուր թիվը 76 է»,-ասվում է հայտարարության տեքստում:

Իրաքում խոլերայի առաջին դեպքը գրանցվել է հունիսին Քիրքուկում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]