Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մենք Աղավնոն չենք հանձնում. Անդրանիկ Քոչարյանը համերաշխության կոչ արեց

Մենք Աղավնոն չենք հանձնում. Անդրանիկ Քոչարյանը համերաշխության կոչ արեց

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանեց Լաչինի միջանցքի երթուղու շուրջ ծավալվող քննարկումներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության վերաբերյալ նախնական համաձայնություն կա, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ճանապարհի հնարավորությունների մեծացմանը եւ օգտագործմանը՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության ակտիվ մասնակցությամբ:

Դիտարկմանը, թե Աղավնո համայնքի ղեկավարը հայտարարել է, որ չեն պատրաստվում դուրս գալ գյուղից, Քոչարյանն արձագանքեց.

«Կյանքը միշտ իր շտկումները կդնի մեր առջև, և մենք պարտավոր ենք միասին այս բարդ ժամանակում անցնել մեր անցնելիք ճանապարհը՝ առաջին հերթին մեր անվտանգության տիրույթն ամուր պահելու տեսանկյունից: Դա վերաբերում է բոլոր այն բարեփոխումներին, որոնք պետք է իրականություն դառնան թե՛ Զինված ուժերում, թե ընդհանրապես: Այնպես որ, այստեղ խնդիրները ոչ թե պետք է տարանջատել, այլ՝ մեկտեղել: Դրա մեջ շատ կարևոր է՝ մենք խաղաղության օրակարգը տեսնում ենք նաեւ երկրի ներսո՞ւմ, թե՞ երկրի սահմաններից դուրս: Դա վերաբերում է նրան, թե երբ համերաշխության մթնոլորտը կդառնա իրականություն երկրի ներսում»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, թե ինչ վիճակ էր 1994 թվականի հրադադարից առաջ և դրանից հետո:

«Այս անհանգիստ աշխարհում, որպեսզի Հայաստանը կարողանա իր առջև դրված խնդիրները հստակ պատկերացնել, առաջին հերթին համերաշխություն է պետք մեր երկրում», - նշեց Քոչարյանը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս պահին պատերազմի վտանգ չի տեսնում, սահմանի երկայնքով որոշակի լարվածության օջախներ չկան: Մեկտեղ ընդգծեց՝ պետք է մեր բոլոր գործողություններով, բարեփոխումների ծրագրերով այնպես անենք, որ 44-օրյա պատերազմից հետո արագ վերականգնվեք։

Լրագրողի հարցին՝ եթե Աղավնոն չհանձնեն Ադրբեջանին, հնարավո՞ր է պատերազմ սկսվի՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց:

«Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի։ Դուք անընդհատ խոսում եք պատերազմից՝ մոտեցնելով պատերազմը, ես շատ լավ հասկանում եմ՝ ինչու եք դուք այդ հարցը տալիս: Եկեք այնպես անենք, որ խաղաղություն ունենանք, մեր ժողովրդին խաղաղություն է պետք, որ վերքերը բուժի։ Մենք Աղավնոն չենք հանձնում, դուք այդպիսի հարց կարող եք տալ դարակազմիկ նախկին ղեկավարներին, որոնց դուք եք սպասարկում»,- եզրափակեց Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]