Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հունիսի վերջին Տոկիոյում տապը դարձել Է ռեկորդային դիտարկումների 147 տարվա ընթացքում

Հունիսի վերջին Տոկիոյում տապը դարձել Է ռեկորդային դիտարկումների 147 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի վերջին Տոկիոյում օդի միջին ջերմաստիճանը դարձել Է այդ շրջանի համար ռեկորդային բարձր դիտակումների ամբողջ ժամանակամիջոցում, որոնք կատարվում են 1875 թվականից: Հունիսի 28-ին այդ մասին հաղորդել Է Nikkei թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, հունիսի 21-ից ի վեր ընկած ժամանակամիջոցում եւ հունիսի 29-ի եւ 30-ի համար կանխատեսումների հաշվառմամբ Տոկիոյում օրվա միջին ջերմաստիճանը կկազմի Ցելսիուսի 32,8 աստիճան: Ցելսիուսի 30,8 աստիճան նախորդ ռեկորդը սահմանվել Է 1946 եւ 1963 թվականներին:

Հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում շոգ եղանակը հաստատվել Է անցյալ շաբաթվա վերջին անձրեւների սեզոնն ավարտվելուց հետո: Մայրաքաղաքի տարածաշրջանի համար անձրեւների այդ սեզոնը դարձել Է ամենակաճատեւը 1951 թվականից ի վեր, երբ ճապոնացի օդերեւութաբաններն սկսել են նման վիճակագրություն վարել: Անցած հանգստյան օրերին Ճապոնիայի արեւելքի Իսեսակի քաղաքում սահմանվել Է հունիսի համար բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ՝ Ցելսիուսի 40,1 աստիճան:

Ճապոնիայի իշխանությունները երկրի բնակիչներին, հատկապես տարեցներին, հորդորում են ուշադիր լինել իրենց առողջական վիճակի նկատմամբ, շատ ժամանակ չլինել արեւի տակ եւ ավելի շատ ջուր խմել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]