Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայկ Իշխանյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Հայկ Իշխանյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 28: ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արարատի» շարքերն է համալրել փորձառու պաշտպան Հայկ Իշխանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայկ Իշխանյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 24-ին, Երևանում: Նա իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրու «Շիրակում», Երևանի «Միկայում», Դիլիջանի «Իմպուլսում», Երևանի «Ալաշկերտում», Կապանի «Գանձասարում», Վանաձորի «Լոռիում» և Երևանի «Փյունիկում»:

Նրա նախորդ ակումբը ԲԿՄԱ-ն էր:

Փորձառու պաշտպանը նաև 13 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]