Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Բասկետբոլի ընտրանին Մալթայում է

Բասկետբոլի ընտրանին Մալթայում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ազգային թիմը սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան, Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մալթայի Տա-Քալի քաղաք՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Նշենք, որ Հայաստանն առաջնության B ենթախմբում է, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ:

Հավաքականի կազմում Մալթա են մեկնել 11 բասկետբոլիստներ: Քրիս Ջոնսը հավաքականին կմիանա հունիսի 29-ին:

Հաջորդիվ` հունիսի 29-ից սկսած Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Այն անցկացվում է Մալթայում:

Հունիսի 29-ին կկայանան Ջիբրալթար-Հայաստան, հունիսի 30-ին` Հայաստան-Սան Մարինո հանդիպումները: Խմբային փուլից հետո հուլիսի 1-ից սկսած կմեկնարկեն քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչների և եզրափակիչի խաղերը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]