Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Իրանը BRICS-ին անդամակցելու հայտ Է ներկայացրել

Իրանը BRICS-ին անդամակցելու հայտ Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը BRICS խմբին անդամակցելու հայտ Է ներկայացրել. այդ հարցի շուրջ անցկացվել են կոնսուլտացիաներ, հունիսի 27-ին «Թասնիմ» գործակալությունը մեջբերում Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հույս Է հայտնել, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին «լրացուցիչ առավելություններ» կբերի բոլոր կողմերին: Օրերս նման հայտ Է ներկայացրել Արգենտինան: Իրանի եւ Արգենտինայի կողմից հայտ ներկայացնելու մասին տեղեկատվությունն իր տելեգրամ ալիքում հաստատել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնանական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: BRICS-ը միջպետական միավորում Է, որի մեջ մտնում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]