Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Ասամում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 135-ի. Hindustan Times

Ասամում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 135-ի. Hindustan Times

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ասամի նահանգում վերջին օրը հեղեղումների զոհերի թիվն ավելացել Է ութով եւ հասել 135-ի: Հունիսի 28-ին այդ մասին հաղորդում Է Hindustan Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ասամում հորդացման հետ կապված իրադրությունը բարելավվում Է, ջուրն իջնում Է, սակայն Քոփիլի, Բարաք եւ Քուշիարա գետերի մակարդակը շարունակում Է մնալ բարձր:

Նախկինի նման հեղեղման գոտում Է մնում 2,2 միլիոն մարդ: Առանձնապես լարված իրավիճակ Է ստեղծվել Նագաոնի շրջանում, որտեղ գետի պատնեշի ճեղքման հետեւանքով Սինչար քաղաքը լիովին հեղեղվել Է ջրով: Ասամի կառավարության տվյալներով՝ նահանգում տարերքից տուժել Է 2 254 գյուղ, շուրջ 200 հազար բնակիչներ տարհանվել են վտանգավոր շրջաններից եւ տեղավորվել 538 ժամանակավոր ճամբարներում:

Վարարումը վնասել Է առնվազն 218 ճանապարհ եւ 20 կամուրջ: Հեղեղումն առաջացել Է սաստիկ մուսոնային տեղատարափ անձրեւներից, որոնց պատճառով ափերից դուրս Է եկել Բրահմափութրա գետն իր վտակներով: Իշխանություններն օգտագործում են անօդաչու թռչող ապարատներ հորդացումից տուժած տարածաշրջաններում իրադրության վերլուծության համար: Բնակչությանն օգնություն ցույց տալու նպատակով ներգրավվել են Հնդկաստանի բանակի զինծառայողները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]