Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետի խոսքով՝ ավելի քան 50 զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ

Վարչապետի խոսքով՝ ավելի քան 50 զինծառայող մեղադրվում է լրտեսական 
գործունեության մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ:

«Հոտնկայս բանակի կենացը խմել ենք, բայց տեսեք՝ ինչ է կատարվում: Հիմա քրեական գործեր մեկը մյուսի հետևից, այդ քրեական գործերի մանրամասները հանրությունը չգիտի և շատ դեպքերում չի էլ իմանա, որովհետև գաղտնի տեղեկություններ կան: Քրեական գործի շրջանակներում գործընկերներ կան, ովքեր ասում են, որ դռնփակ նիստեր են անում, լրատվամիջոցներին չի ուզում կառավարությունը, որ չբացահայտվի: Ի՞ նչը պետք է բացահայտվի, բան կա՞, որ պետք է բացահայտվի: Հասկանո՞ւմ եք՝ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ: Հասկանո՞ւմ ենք, սա ի՞ նչ է: Երբ մեր կոորդինատ գրողը պարզվել է, որ ադրբեջանական գործակալ է և սխալ կոորդինատ է տալիս: Սա հայրենիքի դավաճանություն անողն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]