Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Պետությանը պատկանող, ՀՀ ոստիկանության ամրակցված բնակելի տարածքներ են նվիրաբերվել ՀՀ քաղաքացիներին

Պետությանը պատկանող, ՀՀ ոստիկանության ամրակցված բնակելի տարածքներ են 
նվիրաբերվել ՀՀ քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությանը պատկանող, ՀՀ ոստիկանության ամրակցված, Երևանի Գրիգոր Զոհրապի փողոցի թիվ 120 հասցեում գտնվող բնակելի տարածքներ են նվիրաբերվել ՀՀ քաղաքացիներին. 5 ընտանիքի հետ կնքվել են նվիրատվության պայմանագրեր։ Այժմ ձեռնարկվում են ևս 5 ընտանիքի հետ նվիրատվության պայմանագրեր կնքելու միջոցառումներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«1990-ական թվականների սկզբներին արտերկրից Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների մի մասը ժամանակավոր ապաստանել էր ՀՀ սեփականություն հանդիսացող, ոստիկանությանն ամրակցված՝ Երևանի Գրիգոր Զոհրապի փողոցի թիվ 120 հասցեում գտնվող շինություններում։
ՀՀ Կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի որոշումներով՝ այդ տարածքները նվիրատվությամբ հանձնվել են այդտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին։
Այս կապակցությամբ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք գործողություններ։ Մասնավորապես, առանձնացվել են այդ ընտանիքների կողմից զբաղեցրած տարածքները, տրամադրվել են առանձին հասցեներ, կատարվել է բնակիչների հաշվառում։ Յուրաքանչյուր ընտանիքի կողմից զբաղեցրած տարածքների չափագրումներից հետո կատարվել է պետական գրանցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հունիսի 24-ին 5 ընտանիքի հետ կնքվել են նվիրատվության պայմանագրեր։ Այժմ ձեռնարկվում են ևս 5 ընտանիքի հետ նվիրատվության պայմանագրեր կնքելու միջոցառումներ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]